Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՊՊԳՎ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 7-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Սարյան փողոցի մոտի թունելների մուտքի աղբարկղերի մոտ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տեսակի եւ տրամաչափի 532 փամփուշտ, 3 նռնակ եւ նռնակի 1 պայթուցիչ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























