Մայիսի 7-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 1975 թ. ծնված Ազիզ Ու.-ին: Ըստ հիվանդի հայտարարության` իրենց տան մոտ ծեծի է ենթարկվել, իսկ ժամը 17.05-ին նույն հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1948 թ. ծնված Փորսոր Ու.-ին, ըստ որի հայտարարության` նույնպես ծեծի է ենթարկվել իրենց տան մոտ:
Մեկնած օպերատիվ խմբին Ազիզ Ու.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան մոտ, վիճաբանության ժամանակ, հարեւան Զորիկը ձեռքերով ու քարերով հարվածներ է հասցրել իր եւ մոր` Փորսոր Ու.-ին՝ մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Պարզվել է, որ Զորիկը 1974 թ. ծնված Քյարամ Ա.-ն է, որը ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:




























