«Բարգավաճ Հայաստանը» չարդարացրեց որոշ քաղաքական ուժերի հույսերը: Այդ մասին հայտարարել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը` մեկնաբանելով Երեւանի ավագանու ընտրությունները: Նրա խոսքով, ընտրություններն ապացուցեցին, որ ընդդիմադիր ընտրազանգվածը Հայաստանում չի գերազանցում 40 տոկոսը:

«Շատ քաղաքական ուժեր ջանքեր էին գործադրում, որ ԲՀԿ-ն ընդդիմություն դառնա: Ընտրությունների նրանց ակնկալիքները մեծապես կախված էին դրանից: Բայց ստացվեց, որ ընդդիմադիր 40 տոկոսը բաժանվեց ի վնաս ընդդիմադիր ուժերի»,- ասել է Մինասյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը, նրա թիմը, որ արդեն մի քանի տարի ղեկավարում է մայրքաղաքը, ակտիվություն եւ հետեւողականություն ցուցաբերեց. «Ընտրողների համար ավելի հեշտ էր քաղաքապետի պաշտոնին տեսնել Տարոն Մարգարյանին, ով երկար տարիներ ազնվորեն եւ արդյունավետ աշխատում է տեղական իշխանությունում: Կարծում եմ` դրանով էր պայմանավորված ՀՀԿ-ին հասարակության հայտնած լան վստահությունը»,- ազդարարել է Մինասյանը: