Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը կնշանակվի Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Կառավարությունից: Նախկին նախարարի աշխատավայրը լինելու է Ժնեւում, առաջիկայում կլինի համապատասխան հրամանը:
Ինչ վերաբերում է փոխնախարարների եւ մարզպետների փոփոխություններին, ապա չի բացառվում, որ որոշակի փոփոխություններ լինեն: ՀՀԿ-ում դեռեւս չեն քննարկել այս հարցերը:
Հիշեցնենք, որ Կառավարության կազմը քննարկվել է մայիսի 7-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել եւ նշանակել նախարարներին:
Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն կատարվել են հետեւյալ նշանակումները.
Արամ Հարությունյան - Բնապահպանության նախարար
Արմեն Մովսիսյան - Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Աշոտյան- Կրթության եւ գիտության նախարար
Հասմիկ Պողոսյան- Մշակույթի նախարար
Հրանուշ Հակոբյան- Սփյուռքի նախարար
Արտեմ Ասատրյան-Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
Դերենիկ Դումանյան-Առողջապահության նախարար
Վահրամ Ավանեսյանը-Էկոնոմիկայի նախարար
Հրայր Թովմասյան-Արդարադատության նախարար
Սամվել Թադեւոսյան- Քաղաքաշինության նախարար
Սերգո Կարապետյան-Գյուղատնտեսության նախարար
Արմեն Երիցյան- Արտակարգ իրավիճակների նախարար
Գագիկ Բեգլարյան-Տրանսպորտի եւ կապի նախարար
Արմեն Գեւորգյան-Տարածքային կառավարման նախարար, մեկ այլ հրամանագրով նաեւ` փոխվարչապետ
Սերժ Սարգսյանը Յուրի Վարդանյանին ազատել է նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակել Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Դավիթ Սարգսյանն ազատվել է Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ նշանակվել Ֆինանսների նախարար, իսկ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար:
Իսկ ավելի վաղ Սերժ Սարգսյանը Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել էր Սեյրան Օհանյանին, Արտաքին գործերի նախարարի պաշտոնում` Էդվարդ Նալբանդյանին:




























