Մայիսի 12-ն իսկապես նշանակալից օր է։ Փաստացի, ցանկացած պատերազմի ավարտը շատ կարեւոր է, դա հազարավոր կյանքեր է փրկում, թուլ է տալիս երկրին  շարունակել հետեւողական զարգացումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։  Նշենք, որ մայիսի 12-ին լրանում է  ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի  համաձայնագրի ստորագրման  19-ամյակը։

«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարբաղին պարտադրված պատերազմը դադարեց, Ղարաբաղի ժողովրդին ոչ միայն հաջողվեց պաշտպանել իր ազատությունը,  այլ հակառակորդին խաղաղություն պարտադրել։ Հրադադարի ռեժիմի պաշտապնության շնորհիվ, առաջին հերթի՝ հայկական կողմի եւ միջազգային հանարության ջանքերով, հաջողվում է պահպանել տարածաշրջանում կայունությունը»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը։