Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին, Փարաքար գյուղի մոտ, այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 20:00-ի սահմաններում, «BMW X 5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ 31-ամյա Գագիկ Ա) բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին, ինչն էլ ծեծկռտուքի պատճառ է հանդիսացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Վաղարշապատի բաժնից:

«BMW X 5»-ի միջից դուրս են եկել մի քանի հոգի եւ դաժան ծեծի ենթարկել «ԳԱԶել»-ի վարորդին, ով գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ տուժողը 62-ամյա Գվիդոն Գեւորգյանն է, ով ի վիճակի չէ հաղորդում տալու: