Մայիսի 8-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի 1-ին նրբանցքում «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 575 OU 64 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Ալեքսան Հովհաննիսյան) ընկել է ջրագծի խրամուղու մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հողի շերտի գերխոնավ լինելու պատճառով չի հաջողվել տրանսպորտային միջոցը դուրս բերել: Ժամը 00.06-ին «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել երթեւեկելի հատված: