Մայիսի 8-ին, ժամը 20.50-ին ահազանգ է ստացվել, որ Իջեւան - Երեւան ավտոճանապարհի 5 կմ-ին` «Մարմար» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Գրանդ Չերոկի» մակնիշի 35 LR 704 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 48-ամյա Անաստաս Իսկանդարյան) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Մինչ հրշեջ - փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւոր 86-ամյա Անիչկա Իսկանդարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Իջեւան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: