Մայիսի 8-ին, ժամը 17.00-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 9 տան պարիսպը. առկա է դարպասի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թեքվել է Միշա Վիրաբյանին պատկանող թիվ 9 տան դարպասը:

Հրշեջ - փրկարարները ուղղել եւ ամրացրել են դարպասը: