Այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 24 TU 159 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 22-ամյա Ա. Արդոյանը (Բաղրամյան գյուղի բնակիչ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոցքը:




























