Մայիսի 9-ը վառ օրինակներից մեկն է, երբ մեր ազգը միաբան է եւ հիշում է հաղթանակների մասին, իսկ երբ միաբան չէ` խոսում է Եղեռնից: Այս մասին այսօր` մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգի այցելության ժամանակ ասել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանապետը լրագրողների խնդրանքով անդրադարձել է մի շարք հարցերի: Խոսելով անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկության մասին` Վլադիմիր Գասպարյանն ասել է, թե նրան առաջընթաց է սպասվում, եւ եթե ինքը նկատում է, որ որեւէ մի պաշտոնյայի արդեն առաջխաղացում է հարկավոր, ինքը չի կարող դեմ գնալ դրան:
Այս անգամ եւս Վլադիմիր Գասպարյանի անդրադարձավ Երեւանի ոտսիկանապետ Ներսես Նազարյանի պաշտոնանկությանը: Նա նորից շեշտեց, որ երբ մարդ երկար տարիներ մի պաշտոնի է լինում, կամա, թե ակամա վատ սովորություններ է ձեռք բերում, միաժամանակ ասաց, թե Ներսես Նազարյանի անունով բիզես գրանցված չէ: Հարցին, թե նորմալ է վերաբերում այն փաստին, որ բիզնեսով է զբաղվում Ներսես Նազարյանի որդին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց . «Եթե նորմալ լիներ, ես այդ որոշումը չէի կայացնի»:
Մեկնաբանելով իր` մեծ աղմուկ հանած արտահայտությունը` «պատգամավոր եք, թե գողական, արա»` ոստիկանապետն ասաց, որ թույլ չի տալու, որ որեւէ իրավապահ անձի միջնորդավորող զանգ լինի:




























