«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ հաղթանակի օրվա առիթով: Մեր ժողովրդի մայիսյան հաղթանակների  բերկրանքը հպարտությամբ է լցնում բոլորիս   սրտերը: Հայ ժողովուրդը  լավ գիտե խաղաղության գինը եւ թե որքան թանկ  են խաղաղ աշխատանքի եւ ստեղծագործության պտուղները:

Բայց միշտ, երբ հայրենիքը եղել է վտանգի մեջ եւ զգացել է իր որդիների մաքառման կարիքը, մեր ամբողջ  ժողովուրդը՝  մեծ թե  փոքր, կին թե  տղամարդ ոտքի է ելել եւ մինչեւ վերջ  կատարել է  իր պարտքը:  Սրտանց ողջունում եմ Հայրենական Մեծ Պատերազմի հայ վետերաններին, ում շնորհիվ հնարավոր  դարձավ ջախջախել ֆաշիզմը:

Սրտանց ողջունում եմ նաեւ Արցախյան հերոսամարտի մասնակիցներին, ում շնորհիվ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը ստացել է խաղաղ ապրելու ու արարելու հնարավորություն:

Բոլորին մաղթում եմ անկոտրում կամք, առողջություն ու երկար տարիների կյանք:

Խաղաղություն ու բարգավաճում ձեր ընտանիքներին»: