Շուշիի ազատագրումը արցախյան պատերազմի հաղթանակի հիմքն էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Եթե, աստված մի արասցե, Շուշիի ազատագրման օպերացիան տապալվեր, բացառված չէ, որ պատերազմի ելքն այլ լիներ, նկատել է Արկադի Ղուկասյանը: Նա հիշեցրել է, որ մայիսի 9-ը նաեւ ԼՂՀ Բանակի օրն է: «Ինչ վերաբերում է Գերմանիայի նկատմամբ Մեծ հաղթանակին, ապա սա սուրբ օր է: Պետք է հիշենք մեր պապերի եւ հայրերի սխրանքները եւ նրանց արժանի հետնորդները լինենք»,-ընդգծել է Արկադի Ղուկասյանը:

Մայիսի 9-ն հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրը, Շուշիի ազատագրումն ու ԼՂՀ բանակի ստեղծումը: