Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ձեմիլ Չիչեքը հայտարարել է, թե պատգամավորների իրավունքները կարգավորող նոր օրենսդրական փաթեթը չի ներառում պատգամավորների աշխատավրձի բարձրացում։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը պարզաբանել է մամուլում տարածվող այն լուրերը, թե պատգամավորների իրավունքները կարգավորող նոր օրենքով բարձրացվելու է նրանց աշխատավարձերը։ Չիչեքը նշել է, թե նոր օրենսդրական փաթեթով պատգամավորների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսում։

Նշենք, թուրքական Sabah-ի ներկայացրած տվյալներով՝  Թուրքիայի պատգամավորների ամսական աշխատավարձը կազմում է 5920 դոլար։