Մայիսի 8-ին, ժամը 04.00-ի սահմաններում,  Երեւան-Մեղրի ճանապարհի 126-րդ կմ-ին  «ԲՄՎ-328» մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճամփեզրի պաշտպանիչին եւ գլորվել ձորը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդը՝  22-ամյա Գարեգին  Ղազարյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: