Մայիսի 8-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Երեւանի Արշակունյաց պողոտայի, Գրիգոր Լուսավորչի եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց, բախվել ծառին եւ էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























