Մայիսի 8-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 27 շենքի մոտ «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21054» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























