Մայիսի 8-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 72/3 շենքի դիմաց «Շեւրոլե նիվա-21230» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդենս-Բենց» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «Շեւրոլե նիվա-21230»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























