Մայիսի 8-ին, ժամը 12.00-ի սահմաններում,  Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի եւ Կոմիտասի ու Ազատության պողոտաների հատման խաչմերուկի կամրջի տակ «ՎԱԶ-21110» մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթեւեկելի մասից եւ բախվել կամրջի բաժանարար մայթեզրին, ինչի հետեւանքով 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: