Մայիսի 8-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արգել-Քարաշամբ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջեռո ԻՈ» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: