Մայիսի 8-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից բերման են ենթարկել 45-ամյա Կորյուն Ի.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. ապրիլի 11-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




























