Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչըին ուղեկցող ավտոշարասյան մոտոցիկլետներից մեկը Բուրսա քաղաքում վրաերթի է ենթարկել մի տարեց կնոջ։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը Բուրսայում մասնակցել է «Բուրսասփոր» ֆուտբոլային ակումբի նախկին նապագահ Իբրահիմ Յազըջը թաղմանը, որից հետո ճանապարհ է ընկել դեպի Ստամբուլ, երբ տեղի ունեցել վրաերթը։
Առընչին ուղեկցող ոստիկանական մոտոցիկլետը ճանապարհին վրաերթի է ենթարկել տարեց կնոջ։ Վնասվածքներ ստացած տարեց կնոջն ու մոտոցիկլետը վարող ոստիկանին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։




























