Մայիսի 9-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում հայտնաբերվել է զինամթերք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հայտնաբերել են երեք  նռնականման առարկաներ, որոնք իրենցից վտանգ չեն ներկայացնում: Ոստիկանները գտածոն տեղափոխել են ոստիկանության Ախուրյանի բաժին: