Պաշտոնական այցով Թուրքիա մեկնած Բուրկինա Ֆասոյի արտգործնախարար Ջիբրիլի Յիպեն Բասոլեն մամուլի ասուլիսի ժամանակ ուշագնաց է եղել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Բուրկինա Ֆասոյի ԱԳ նախարար Ջիբրիլի Յիպեն Բասոլեն իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հանկարծակի ուշագնաց է եղել։ Նրա կողքին գտնվող Ահմեդ Դավութօղլուն անմիջապես օգնության է հասել՝ փորձելով թույլ չտալ ընկնել հատակին։
Բուրկինա Ֆասոյի ԱԳ նախարարին շտապ հիվանդանոց են տեղափոխել։




























