Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` մայիսի 9-ին, իրականացված 21 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 11 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որեւէ փոփոխություն չի գրանցվել:

ԿԸՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` «Առաքելություն» կուսակցությանը եւ ՀՅԴ-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը մնացել են անփոփոխ, ԲՀԿ-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 10-ով, «Բարեւ Երեւան» դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 7-ով,  ՀԱԿ-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների  թիվը նվազել է 3-ով, ՀՀԿ-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 4-ով եւ ՕԵԿ-ին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 2-ով: Վերահաշվարկի արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն աճել է 25-ով:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը` ժամը 14.00-ն: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի: