«Բարեւ, Երեւան» դաշինքը մանդատները վերցնելու հարցը կորոշակիացնի մոտ օրերս։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում իր կողմնակիցների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ եթե ավագանու ընտրություններն անցնեին ազատ ու արդար, ապա «Բարեւ, Երեւան» դաշինքն առնվազն երկրորդ տեղում կլիներ։ Իսկ ընդդիմադիր մնացած կուսակցությունները ներկայացված կլինեին Երեւանի ավագանիում։

Նշենք, որ ԿԸՀ նախնական արդյունքներով, ՀՀԿ-ն ստացել է ընտրողների  55,89 տոկոսը, ԲՀԿ-ն՝ 23,07 տոկոսը, «Բարեւ, Երեւան» ընդդիմադիր դաշինքը՝ 8,48 տոկոսը:

Ընտրությունների մնացած չորս մասնակիցները (ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Առաքելություն») չեն հաղթահարել անհրաժեշտ 6 տոկոսի շեմը: