Այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 18.17-ին ահազանգ է ստացվել, որ Որոտան-Գորիս ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 01 ԼՏ 450 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը (մոտ 30 մ):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գորիս քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, ենթասպա` 43-ամյա Բ. Մանուչարյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, կապիտան` 49-ամյա Վ. Մարգարյանի դին, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:




























