«Հրապարակը» գրում է, թե մայիսի 5-ին խախտվել է ՀՀԿ ֆրակցիայի անդամ, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի քվեարկության գաղտնիությունը:

Նա 4/14 ընտրատեղամասում վերցրել է  քվեաթերթիկը, մտել ընտրախուց, քվեարկել, բայց այն պահին, երբ ցանկացել է ծալել թերթիկը՝ ծրարի մեջ դնելու համար, այն ձեռքից սահել-ընկել է, մոտակայքում կանգնած դիտորդը տեսել է, որ քվեարկված թերթիկը ԲՀԿ-ի օգտին է: Բադալյանը հանգիստ վերցրել է թերթիկը, դրել ծրարի մեջ: