Մայիսի 9-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Փափազյան փողոցի կողմից, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ տեղում պարզվել է, որ մոտակա ժայռից պոկվել եւ թափվել են քարի կտորներ, որոնք երթեւեկությանը չեն խոչընդոտում:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի կոմունալ շահագործման եւ սան.մաքրման բաժինների պետերը: Կոմունալ շահագործման բաժնի պետի հավաստմամբ` նշված հատվածը կմաքրվի մայիսի 10-ին:




























