Այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 08.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ մայիսի 9-ին ժամը 20.00-ին Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի «Արտաշես Գնիշիկցի» ՍՊԸ-ում՝ քարի մշակման արտադրամասում, տեղի է ունեցել դժբախտ պատահար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 56-ամյա Վահան Հայրապետյանը մնացել է քարի եւ հաստոցի արանքում, ինչի արդյունքում տեղում զոհվել է:




























