Մայիսի 9-ին, ժամը 21.52-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է ցած. ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի (առանց համարանիշի) ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, հրդեհ չի բռնկվել, տուժածներ չկան:




























