Այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 02.42-ին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 9-ին, ժամը 18.52-ին թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Բուզանդի փողոցի շենքերից մեկի բնակչուհի՝ 16-ամյա Ի. Եղիազարյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























