Մայիսի 10-ին, ժամը 08.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «ՎԱԶ-21010» մակնիշի 97 LS 777 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրին եւ շրջվել, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
Նախնական տվյալներով կա չորս տուժած:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:



























