Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին մայիսի 9-ին ժամը 21-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ 44-ամյա Աշոտ Միքայելյանի վարած «BMW» մակնիշի եւ Էդմոնդ Անտոնյանի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 5 մարդ վիրավորվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Կոտայքի բաժնից:
Բախման հետեւանքով «BMW» -ի վարորդ 44-ամյա Աշոտ Վաչիկի Միքայելյանը, «Lexus»-ի վարորդ Աբովյանի բնակիչ 29-ամյա Էդմոնդ Անտոնյանը, նրա ուղեւորներ 34-ամյա Գոհար Գրիգորյանը, 3 տարեկան Գոռ Անտոնյանը եւ 10 ամսական Ջոն Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք ստանալով ամբուլատոր բուժօգնություն, դուրս են գրվել:
Փաստի առթիվ Նաիիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























