Մոսկվայում զինված հարձակում է կատարվել ոսկերչական խանութի վրա: Կողոպուտը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 11:00-ի սահմաններում, որին մասնակցել է առնվազն 5 դիմակավորված մարդ:
Ոստիկանությունը հանցագործներին հայտնաբերելու պլան է մշակել: ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության աղբյուրի փոխանցմամբ՝ կողոպտել են Բուտիրսկայա փողոցում գտնվողն ոսկերչական սրահը: Վաճառողների խոսքով՝ կողոպտիչներն իրենց սպառնացել են ատրճանակի նմանվող առարկայով:
Ավազակներն իրենց հետ տարել են ոսկյա զարդեր, վնասի չափը չի հաղորդվում:




























