Մերձմոսկովյան Պերեդելկինոյում ամառանոցի հրդեհի հետեւանքով զոհվել է գրող, գրականագետ, գրականության պատմության ամսնագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Օլեգ Միխայլովը: Նա 81 տարեկան էր:

Հրդեհը չի խնայել նաեւ բացառիկ գրադարանն ու անգին արխիվը, որ ներառում է Միխայլովի նամակագրությունը գրող Իվան Բունինի հետ:

«Պերեդելկինո» ստեղծագործական տան տնօրեն Ստեպան Կոլմակովը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է մայիսի 9-ի գիշերը, ժամը 1-իսահմաններում: «Ամեն ինչ այրվել է, երբ հրշեջները եկել են, արդեն փրկելու բան չի եղել»,- ասել է նա: