Մայիսի 10-ի վաղ առավոտյան Զուգդիդի-Թբիլիսի ուղղությամբ մեծ արագությամբ ընթացող գնացքն Ինգիրի անցուղում բախվել է նույն պահին անցուղին հատող «Աուդի» մակնիշի մեքենային: Այս մասին հայտնել են «Վրացական երկաթուղի» ընկերությունում:

Բախման արդյունքում ոչ ոք չի տուժել, քանի որ մեքենայի վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ մեքենայից, իսկ գնացքի ուղեւորները թեթեւ վնասվածքներ են ստացել, հայտնել է «Գրուզիա Օնլայն»-ը:

Գնացքը դեպքի վայրում կանգնած է մնացել մոտ մեկ ժամ, մինչեւ աշխատողները ճանապարհը մաքրել են «Աուդիի» մնացորդներից: