Ստամբուլահայ տարեց կանանց դեմ հարձակման մեջ մեղադրանքով կալանավորված Մուրադ Նազարյանի դեմ հետաքննությունն ավարտվել է;

Թուրքական Gercekgundem.com կայքի փոխանցմամբ՝  Ստամբուլի Սամաթիա թաղամասում 85-ամյա Մարիցա Քյուչուքի սպանության, 87-ամյա Թ.Ա.-ի եւ 83-ամյա Ս.Ա.-ի դեմ հարձակումների մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանի համար դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկում։

Նշենք, որ 2012-ի դեկտեմբերին եւ 2013-ի հունվարին Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներ էին տեղի ունեցել։ Այդ հարձակումների կատարման մեջ կասկածանքով ձերբակալվել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանը։

Մուրադ Նազարյանին ճանաչողները պնդում են, թե նա շատ հանգիստ անձնավորություն էր եւ անհավատալի է, որ նրան նման բանի մեջ են մեղադրում։ Բացի այդ, նշվում է, որ նա ոչ մի հարազատ չունի եւ նրա մոտ առկա են հոգեկան խանգարումներ։