Այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 09.27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբ. թիվ 11 տնից մոտ 70 մ հեռավորության` 20-30 աստիճան թեքության վրա` սարից առկա է ժայռաբեկորի ընկնելու վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նշված քարաբեկորը տեղափոխելու համար անհրաժեշտ է ծանր ինժիներական տեխնիկա:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




























