Մայիսի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Իջեւան-Երեւան ճանապարհի 3-րդ կմ-ին «Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին՝ Անիչկա Իսկանդարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե մայիսի 9-ին, ժամը 08.30-ին, Իջեւանի բժշկական կենտոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Իսկանդարյանը հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն: