Ոստիկանության Էրեբունիի բաժնի ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 9-ին, ժամը 13.30-ին, բաժին է ներկայացել 31-ամյա Աշոտ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նա հունվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 2-րդ մասի մեղադրանքով:




























