Մայիսի 9-ին, ժամը 16.00-ին, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան Գեղարդ-Երեւան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: