Մայիսի 9-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ Դավիթաշեն թաղամասում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի հարակից տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 34-ամյա Միսակ Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 10.00-ին, նշված սուպերմարկետից օծանելիք է գողացել:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:




























