Կարճաժամկետ ապրելու համար կահավորված սենյակների վարձակալության ամսական վարձը Երեւանում միջինը 60,5 հազ. դրամ է (մարտի տվյալներ): Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ նույն աղբյուրի՝ Երեւանում վարձակալության գներն ամենաբարձրն են եւ մի քանի անգամ գերազանցում են հանրապետության մյուս քաղաքների գներին:

Այսպես՝ ամենաէժանը բնակարանը վարձակալության են տալիս Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում՝ ամսական 10 հազ. դրամ: Դրանց մի փոքր գերազանցում է Մարտունին՝ 12,5 հազ. դրամ;

Զարմանալիորեն բարձր է վարձակալության արժեքը Եղեգնաձորում՝ մոտ 30 հազ. դրամ, գերազանցելով անգամ Գյումրիին (մոտ 27 հազ. դրամ) եւ Վանաձորին (մոտ 20,5 հազ. դրամ):

Նշենք, որ ԱՎԾ-ն հրապարակում է վարձակալության արժեքի միջինացված հաշվարկ: