Շուրջ 50 մարդ մայիսի 9-ին Մոսկվայի մետրոյի «Սավելովսկայա»  կայարանի մոտ տեղի ունեցած զանգվածային կռվի մասնակից է դարձել, հայտնում է РСН-ը:

Ըստ լրատվամիջոցների` կռվի մասնակիցների մեծամասնությունը Սավելովսկի շուկայի աշխատակիցներ են եղել: Բոլորը ձերբակալվել են: Կռվի որոշ մասնակիցներ մայիսի 10-ին ազատ են արձակվել:

Մինչդեռ BFM.RU-ն հայտնում է, որ Մոսկվայի ոստիկանությունը հերքել է մի շարք լրատվամիջոցների լուրերն առ այն, որ մայիսի 9-ին մետրոյի կայարաններից մեկի մոտ զանգվածային կռիվ է տեղի ունեցել: