«Ժառանգություն» կուսակցությունը որոշել է առաջիկայում հանրահավաքների շարք սկսել:

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ապրիլի 30-ին իրազեկումներ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան մայիսի 24-30-ին, ժամը 11:00-23:00-ին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու համար:

Քաղաքապետարանը բոլոր իրազեկումներն ընդունել է ի գիտություն:

Հիշեցնենք, որ նախկինում «Ժառանգությունը» հանրահավաքների բազմաթիվ իրազեկումներ է ներկայացրել Երեւանի քաղաքապետարան, սակայն ոչ բոլոր օրերին է հանրահավաքներ կազմակերպել: