Նախկին քաղբանտարկյալ Ռեւազ Ռեւազիշվիլին, որն ազատ էր արձակվել զանգվածային համաներման շրջանակում, ձերբակալվել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հասցեին վիրավորական արտահայտություններ գոչելու համար, որը մայիսի 10-ին ժամանել էր Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման:
«Գրուզիա Online»-ը հայտնում է, որ Ռեւազիշվիլիին ձերբակալել են հայհոյելու համար:
Ըստ նախնական տեղեկության` Ռեւազիշվիլիին մանր խուլիգանության մեղադրանք է ներկայացվել, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:
Սահակաշվիլիի հանդիպումն ուսանողների հետ անցնում էր այն անձանց ցույցին զուգահեռ, որոնք խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից եւ կառավարության փոխվելուց հետո ճանաչվել էին քաղբանտարկյալ:




























