Իշխանություններին հաջողվել է ընտրություններում իր գործողությունների օրինականության տպավորություն ստեղծել, այդուհանդերձ, քաղաքացիների ակնկալիքները նա չի բավարարել: Այս մասին NEWS.am-ին ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը` մեկնաբանելով Երեւանի ավագանու ընտրությունների արդոյւնքները եւ փետրվարյան նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը: «Իմ անձնական կարծիքով, թվացյալ օրինականության տակ, որն իշխանություններին հաջողվեց ապահովել, իրականում հանրության ակնկալիքները չեն իրականացվել»,-ասաց Ուրիխանյանը:
Ինչ վերաբերում է իշխանության եւ կառավարող կուսակցության սերտաճմանը, ապա, ըստ ԲՀԿ մամուլի քարտուղարի, այն բացահայտ է երեւում: Դա դրսեւորվեց ինչպես փետրվարին նախագահական ընտրություններում, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրություններում:




























