Բելառուսում հնարավոր ռազմակայաններ ստեղծելը հակահրթիռային պաշտպանության հետ կապ չունի: Այս մասին Գերմանիայի եւ Լեհաստանի արտգործնախարարների հետ համատեղ ասուլիսում նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Զուտ ռազմական տեսանկյունից ռազմաօդային ուժերն այն տեսքով են, ինչպես որ այդ հարցում պայմանավորվել էին Ռուսաստանն ու Բելառուսը, հակահրթիռային պաշտպանության հետ կապ չունեն», - ասել է Լավրովը:
Նա նշել է, որ ռիսկերի չեզոքացման համար կան այլ միջոցներ, գրում է gazeta.ru-ն:
Նախարարը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը դաշնակիցներ են, միասնական տարածքում են, այդ թվում` ռազմական տեսանկյունից:
Ավելի վաղ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ 2015թ. Ռուսաստանը Բելառուսի տարածքում ավիացիոն կայան կստեղծի` օդանավերով ու կործանիչներով:




























