Մայիսի 10-ին, ժամը 19.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նշաններով «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բնակիչ` 5-ամյա Մարիամ Խաչատրյանը, ով այնուհետեւ տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական համալիր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Նույն օրը, ժամը 19.00-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Երեւանի Գ. Զոհրապ փողոցի տներից մեկի բնակիչ 23-ամյա Մ. Հովհաննիսյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 08.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Շիրակի 4-րդ նրբ. Շենքերից մեկի բնակարանի բնակչուհի` 38-ամյա Լիաննա Մ.-ն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: